«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ համագործակցելով «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հետ, երիտասարդների համար իրականացրեց «Վստահելի տեղական ժողովրդավարություն. Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն և մասնակցություն» թեմայով աշխատարանը։
Աշխատարանի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական ժողովրդավարության վերաբերյալ և ձևավորել նրանց մոտ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։
Դասընթացավար Ռոզիտա Խաչատրյանի ուղեկցությամբ մասնակիցները ծանոթացան ՏԻՄ-երի գործունեությանն ու երիտասարդների ներգրավվածության իրավական մեխանիզմներին, քննարկեցին թափանցիկ ու հաշվետու տեղական կառավարման կարևորությունը։ Խմբային աշխատանքի ընթացքում «Գտի՛ր սխալը» ինտերակտիվ խաղի միջոցով վերլուծեցին իրավիճակային պատմություններ՝ գործնականում վերհանելով ՏԻՄ օրենսդրությանը, ընտրական իրավունքին և տարիքային սահմանափակումներին առնչվող իրավական սխալները։
Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
