Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դարձել է Մասնակցային ժողովրդավարության միջազգային դիտարանի (International Observatory on Participatory Democracy — OIDP) անդամ կազմակերպություն։

Ի՞նչ է OIDP-ն

OIDP-ն տեղական և տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների միջազգային ցանց է։ Այն նպաստում է մասնակցային, ներառական և իրավունքահեն ժողովրդավարության զարգացմանը՝ խթանելով քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային որոշումների կայացման գործընթացներում։

Անդամակցության հեռանկարները

Մեզ համար այս անդամակցությունը կարևոր հնարավորություն է և առանցքային քայլ հետևյալ ուղղություններով.

  • Ընդլայնելու միջազգային համագործակցությունները և կապեր հաստատելու համաշխարհային գործընկերների հետ,
  • Փոխանակելու լավագույն փորձն ու տեղայնացնելու մասնակցային ժողովրդավարության հաջողված մոդելները,
  • Նպաստելու համայնքային մասնակցությանը, ժողովրդավարական նորարարությունների ներդրմանը և քաղաքացիական ներգրավվածության զարգացմանը։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.