«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» նոր ծրագիրը։
Ծրագրի նպատակն է հզորացնել Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի երիտասարդներին ու կանանց՝ փոխանցելով թվային տիրույթում ավելի ապահով, պաշտպանված և տեղեկացված գործելու անհրաժեշտ հմտություններ։ Միկրո-ակադեմիայի ընթացքում կվերապատրաստվեն 10 երիտասարդներ, ովքեր այնուհետև իրենց համայնքներում հանդես կգան որպես մենթորներ և կաջակցեն հաջորդ փուլի առցանց սովորողներին։
Մասնակցության պայմաններ.
- Թիրախային խումբ. Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի 16-35 տարեկան երիտասարդներ և կանայք, ովքեր պատրաստ են ստանձնելու մենթորության դերը։
- Ժամկետներ. 2026 թվականի հունիսի 27-28 (երկօրյա դասընթաց)։
- Վայր. Հստակ հասցեի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները։
- Ծախսեր. Մասնակիցների ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացն ամբողջությամբ հոգում է կազմակերպությունը։
- Ավարտական փուլ. Բոլոր փուլերը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան հավաստագրեր։
Գրանցման կարգը. Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 18-ը, ժամը 23:59-ը լրացնել https://docs.google.com/…/1FAIpQLScZBWhcF7o…/viewform…
«Անվտանգ խոսք առցանց. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։
