Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ համագործակցելով «Ուրցաձորի» երիտասարդական կենտրոնի հետ իրականացրեց «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» թեմայով աշխատարան։

Աշխատարանի նպատակն էր երիտասարդների շրջանում զարգացնել մեդիագրագիտության և քննադատական մտածողության հմտությունները, օգնել նրանց տարբերակել վստահելի և կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև ծանոթացնել տեղեկատվության հավաստիությունը ստուգելու արդյունավետ մեթոդներին։

Դասընթացը վարեց Մադլեն Մինասյանը, ով մասնակիցներին ներկայացրեց մեդիագրագիտության կարևորությունը, տեղեկատվության աղբյուրների գնահատման հիմնական սկզբունքները, ապատեղեկատվության տարածման առանձնահատկությունները և փաստերի ստուգման գործիքներն ու մեթոդները։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները քննարկեցին մեդիայում տարածվող տեղեկատվության նկատմամբ քննադատական մոտեցման կարևորությունը, անդրադարձան ապատեղեկատվության և մանիպուլյատիվ բովանդակության տարբերակմանը, ինչպես նաև գործնական վարժությունների միջոցով փորձարկեցին տարբեր տեղեկությունների հավաստիությունը ստուգելու իրենց հմտությունները։

Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.