Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակել է ռազմավարական ամփոփագիր՝ հիմնված ավելի քան 80 երիտասարդների մասնակցությամբ անցկացված համաժողովի արդյունքների և «World Café» մեթոդաբանությամբ իրականացված խնդիրների քարտեզագրման վրա։

Փաստաթղթում արձանագրված հիմնական մարտահրավերները.

  • Քաղաքացիական և ընտրական իրավունքների իրացման պակաս. Ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության մակերեսայնություն և պետական կառավարմանը մասնակցելու գիտակցման բացակայություն։
  • Աշխատանքային շահագործում և անպաշտպանվածություն. Աշխատանքային պայմանագրերի և իրավունքների վերաբերյալ իրազեկվածության վակուում, մարզերում պաշտպանության մեխանիզմների անհասանելիություն։
  • Գենդերային կարծրատիպեր և սոցիալական արգելքներ. Աշխատաշուկայում և համայնքային առաջնորդության հարցերում երիտասարդ կանանց առջև ծառացած խոչընդոտներ։
  • Համայնքային մեկուսացվածություն. ՏԻՄ-երի և երիտասարդների միջև խզում, բյուջեի և զարգացման ծրագրերի վրա ազդելու մեխանիզմների անտեսանելիություն։
  • Թունավոր միջավայր և ատելության խոսք. Առցանց և առօրյա տիրույթում առկա ատելության խոսքը՝ որպես հանրային ակտիվության հոգեբանական արգելք։

Առաջարկվող ռազմավարական լուծումները.

  1. Քաղաքացիական գիտակցություն. Թվային կոնտենտի և ինտերակտիվ ձևաչափերի կիրառում։
  2. Աշխատանքային իրավունք. «Աշխատանքային իրավունքների շաբաթվա» անցկացում, իրավական խորհրդատվության առցանց հարթակների ներդրում և կարճաժամկետ գործնական դասընթացներ։
  3. Հավասարություն. Ուսուցիչների վերապատրաստում և մենթորության հարթակների ձևավորում։
  4. Համայնքային կապ. Սերունդների միջև երկխոսություն («Զրույցներ ավագների հետ»), փոքր նախաձեռնողական դրամաշնորհներ և մարզային ուսանողների աջակցության ցանցեր։
  5. Հանդուրժողականություն. Ծնողավարության դասընթացներ և իրազեկում արվեստի (Street Art) միջոցով։

Սույն փաստաթուղթը մշակվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.