«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է «Երիտասարդների առաջնորդությամբ՝ թափանցիկ ընտրությունների խթանում Հայաստանում (2026թ.)» ծրագիրը, որի նպատակն է նպաստել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ ուժեղացնելով երիտասարդների և տեղական քաղաքացիական հասարակության մասնակցությունը ընտրական վերահսկողության գործընթացներին։
Ծրագրի շրջանակներում ձևավորված «Ազատ Քվե» անկախ դիտորդական առաքելությունը կարճաժամկետ դիտորդություն է իրականացրել ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին։
Ծրագրի հիմնական արդյունքները.
- Աշխարհագրական ընդգրկում. 50 հավատարմագրված դիտորդներ դիտարկել են ընտրական գործընթացը Շիրակի (28), Լոռու (14) և Տավուշի (8) մարզերի տեղամասերում։
- Իրավական ձեռքբերում. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ հաստատվել է կազմակերպության դիտորդական իրավունքը՝ նախադեպ ստեղծելով քաղաքացիական վերահսկողության պաշտպանության ոլորտում։
- Արձագանքման մեխանիզմներ. Ընտրության օրվա ընթացքում ներկայացվել է 3 պաշտոնական դիմում Ոստիկանությանը և ավելի քան 20 օպերատիվ ահազանգ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
- Համակարգային առաջարկներ. Զեկույցում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված տեղամասերի մատչելիության ապահովմանը, տեսանկարահանման կարգավորմանը, ընտրողների գրանցման սարքերի տեխնիկական բարելավմանը և հանձնաժողովների վերապատրաստմանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում են «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ- ն և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
