«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների ընտրություն Digital Wellbeing & Social Inclusion միջազգային փոխանակման ծրագրի համար, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 22-ից 31-ը Հունաստանի Աթենք քաղաքում։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագրի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ավելի գիտակցված օգտագործել թվային տեխնոլոգիաները՝ զարգացնելով նրանց մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունը: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանել սոցիալական ներառումը, միջմշակութային երկխոսությունն ու եվրոպական արժեքների ընկալումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր հմտություններ, ստեղծել թվային բովանդակություն և փոխանակվել փորձով տարբեր երկրների երիտասարդների հետ։
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ․
- Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդական աշխատողներ, ՀԿ աշխատակիցներ/կամավորներ, դասընթացավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և 18+ տարեկան ակտիվ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են թվային տեխնոլոգիաներով ու մեդիագրագիտությամբ
- Ճանապարհածախս․ Հայաստանից մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է Erasmus+ կանոններով՝ մինչև 309€
- Կացություն և սնունդ․ 100%-ով ֆինանսավորվում է ծրագրի կողմից
- Աշխատանքային լեզու․ Անգլերեն
- Մասնակցության վճար․ 50 EUR
- Դիմելու վերջնաժամկետ․ Սեպտեմբերի 12, 2026
Դիմելու համար լրացրեք հայտադիմումը․ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1F6Nj5LT9_l_wwpE1ncW809xiTMFQNyC7hy8_QnpPiidrEA/viewform
