Ծրագրի նպատակն էր ամրապնդել «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողություններն ու երկարաժամկետ կայունությունը՝ ռազմավարական պլանավորման, դրամահավաքի, վերաբրենդավորման և թրեյներների պատրաստման միջոցով։
Ծրագիրն իրականացվել է 2025–2026 թվականներին Լոռու մարզում։
Հիմնական արդյունքները
- մշակվել է կազմակերպության 2026–2028թթ. ռազմավարական ծրագիրը և 3 ներքին քաղաքականություն,
- ներկայացվել է 3 դրամաշնորհային հայտ (Erasmus+ KA152, KA153, EYF),
- ստեղծվել են կազմակերպության նոր բրենդն ու weyouth.am կայքը,
- մշակվել է 3 վերապատրաստման մոդուլ, և անցկացվել է թրեյներների պատրաստման դասընթաց (ToT) 6 թրեյների համար։
Ծրագիրն իրականացվել է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ GMF Black Sea Trust for Regional Cooperation-ի ֆինանսական աջակցությամբ։
