Skip to content Skip to footer

2025 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր, ծրագիրն էապես բարձրացրեց երիտասարդների մասնակցությունն ու քաղաքացիական ակտիվությունը Լոռու մարզի չորս խոշորացված համայնքներում։ 102 երիտասարդ (60%՝ կանայք, 14%՝ խոցելի խմբերից) մասնակցեց երկօրյա աշխատարաններին, իսկ 77 երիտասարդ և 14 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ ներգրավվեցին կառուցվածքային երկխոսություններին, որոնք ապահովեցին ուղղակի և բաց հաղորդակցություն երիտասարդների և համայնքների ղեկավարների միջև։ Ծրագրի շրջանակում մշակվեց նաև քաղաքականության վերլուծական փաստաթուղթ՝ Լոռու մարզում երիտասարդական ոլորտի մարտահրավերների վերաբերյալ, որը ներկայացվեց տեղական իշխանություններին ու պետական կառույցներին՝ նպաստելով հիմնավորված երիտասարդական քաղաքականության ձևավորմանը։

Երիտասարդներն իրենք դարձան համայնքային փոփոխությունների շարժիչ ուժ՝ իրականացնելով չորս երիտասարդական նախաձեռնություններ, որոնք ներգրավեցին 217 երիտասարդի, որոնցից 86%-ը՝ աղջիկներ։ Նախաձեռնությունները վերաբերում էին քաղաքացիական մասնակցությանը, բնապահպանությանը, մասնագիտական կողմնորոշմանը և համայնքային իրազեկմանը՝ ստեղծելով համագործակցության նոր մոդելներ երիտասարդների և համայնքների միջև։ Ազդեցությունն ավելի խորացավ «Ներգրավված երիտասարդ  հզորացված համայնք» վերնագրով տարածաշրջանային երիտասարդական ֆորումի ժամանակ, որը համախմբեց 80-ից ավելի մասնակիցների՝ երիտասարդական խմբերից, ՀԿ-ներից և ՏԻՄ մարմիններից։ Ֆորումն ապահովեց լավագույն փորձերի փոխանակում, խթանեց միջոլորտային համագործակցությունը և բարձրացրեց երիտասարդների նախաձեռնությունների ճանաչելիությունը տարածաշրջանում։

Ծրագրի կայունության կարևոր ձեռքբերումներից էր Լոռու տարածաշրջանային երիտասարդական ոչ ֆորմալ ցանցի ստեղծումը, որը միավորում է 15 երիտասարդական կազմակերպություն։ Ցանցը արդեն իրականացրել է չորս համատեղ հանդիպում և երկու համատեղ նախաձեռնություն։ Համայնքապետարանները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ծրագրի ընթացքում պատրաստված երիտասարդների հետ, իսկ նոր ձևավորված youth խմբերը, օրինակ՝ Գյուլագարակում ստեղծված LORE խումբը, արդեն իրականացնում են շարունակական գործողություններ։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը գերազանցել է մի շարք նպատակային ցուցանիշներ, բարձրացրել երիտասարդների քաղաքացիական հետաքրքրվածությունն ու ինքնավստահությունը և ձևավորել երկարաժամկետ մեխանիզմներ առաջնորդության, երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար՝ ստեղծելով ամուր հիմք Լոռու երիտասարդական ու համայնքային զարգացումների շարունակականության համար։

Սույն ծրագիրն իրականացվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակներում:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.