Skip to content Skip to footer

«The “She” in Civic» ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց և աղջիկների մասնակցությունն ու ներկայացվածությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես՝ Հայաստանի գյուղական համայնքներում։ Ծրագիրը կենտրոնացած է գենդերային կարծրատիպերի հաղթահարման, առաջնորդության կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ստեղծման վրա, որոնց միջոցով կհզորացնի երիտասարդ աղջիկներին  և կապահովի նրանց ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում և տեղական ինքնակառավարման գործընթացներում։

Ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերից երիտասարդ կանայք և աղջիկներ մասնակցել են կարողությունների զարգացման աշխատարանների, ստեղծել և կիրառել են «ԱզատվելOFF կարծրատիպերից» կրթական սեղանի խաղը՝ որպես գենդերային հավասարության և քննադատական մտածողության խթանման գործիք, ինչպես նաև իրականացրել են համայնքային նախաձեռնություններ իրենց բնակավայրերում։

Ծրագիրը եզրափակվել է տարածաշրջանային ֆորումով, որը միավորել է շուրջ 150 երիտասարդի՝ նպաստելով գենդերային հավասարության, կանանց առաջնորդության և երիտասարդների քաղաքացիական ակտիվության շուրջ բաց և ներգրավող քննարկումների ձևավորմանը։

The “She” in Civic ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.