Ապրիլի 15-16-ը Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» համաժողովը, որին մասնակցեցին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչներ Մադլեն Մինասյանն ու Էմմա Մուրադյանը:
Համաժողովի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ) համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների մշակման գործընթացում՝ խթանելով 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի արդյունավետ կիրարկումը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բաց կառավարման գործընկերության համագործակցությամբ։
