Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին մասնակցում են Բուլղարիայի Սանի Բիչ (Sunny Beach) քաղաքում ընթացող «EU Networking Lab for AI & Digital Youth Work» միջազգային վերապատրաստման ծրագրին։

Ծրագրի մեկնարկային օրը ամբողջությամբ նվիրված էր մասնակիցների միջև ծանոթությանը և թիմային ամուր միջավայրի ձևավորմանը։ Տարբեր ինտերակտիվ վարժությունների ու ոչ ֆորմալ կրթական մեթոդների միջոցով երիտասարդները ներկայացրին իրենց կազմակերպություններն ու ավելի լավ ճանաչեցին միմյանց։ Օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև իրենց սպասելիքներն ու այն հնարավորությունները, որոնք ցանկանում են քաղել ծրագրից՝ ստեղծելով արդյունավետ համագործակցային մթնոլորտ։

Արհեստական բանականության (AI) և թվային երիտասարդական աշխատանքի զարգացմանն ուղղված այս նախագծին մասնակցում են երիտասարդներ 11 երկրներից՝ Հայաստան, Բուլղարիա, Թուրքիա, Սերբիա, Ռումինիա, Իսպանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Գերմանիա, Ֆինլանդիա և Իսլանդիա։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.