Հունիսի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը, որի նպատակն է ընդգծել հարգալից հաղորդակցության, հանդուրժողականության և անվտանգ թվային միջավայրի կարևորությունը։
Այս համատեքստում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնում է վեբինար երիտասարդների համար։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ատելության խոսքի սահմանումը, դրա ճանաչման մեթոդները, հասարակության ու երիտասարդների վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև դրան արձագանքելու և կառուցողական հաղորդակցություն խրախուսելու եղանակները։
Մանրամասներ.
- Ամսաթիվ. հունիսի 21
- Ժամ. 18:00-19:30
- Ձևաչափ. Առցանց (վեբինարի հղումը կուղարկվի միայն գրանցված մասնակիցներին)։
Գրանցման կարգը. Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։
