Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կամավոր Լուսինե Նազլուխանյանը ապրիլի 8–16-ը Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցեց Erasmus+ «From Local to Global: Youth Diplomacy in Action» միջազգային երիտասարդական ծրագրին, որը միավորել էր Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի, Լեհաստանի և Լիտվայի երիտասարդներին։ Ծրագրի հիմնական նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել դիվանագիտության տարբեր ուղղություններին և զարգացնել նրանց կարողությունները միջազգային համագործակցության, երկխոսության և խաղաղության կառուցման ոլորտներում։ Ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ իրականացվեցին ինտերակտիվ վարժություններ, սիմուլյացիաներ, քննարկումներ և խմբային աշխատանքներ, որոնք նպաստեցին հաղորդակցական հմտությունների, քննադատական մտածողության, առաջնորդության և թիմային աշխատանքի զարգացմանը։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.