Ապրիլի 21-ին Արմավիր համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագիրը։ Աշխատարանի նպատակն էր քաղաքացիական կրթության գործընթացում ակտիվորեն ներգրավել կանանց, մեծահասակներին, առաջին անգամ ընտրողներին և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար Արբակ Սարգսյանը, ով մասնակիցների հետ քննարկեց քաղաքացու դերն ու պատասխանատվությունը ժողովրդավարության կայացման գործում։ Մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ բացահայտելով դրանց հնարավորություններն ու գործնական կիրառման եղանակները։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներն ու չափանիշները, քվեարկության կարգը, ինչպես նաև քվեարկության օրը հաճախ հանդիպող իրավիճակներն ու դրանց ճիշտ արձագանքման ձևերը։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները
