Skip to content Skip to footer

Այս համապարփակ ուղեցույցը մշակվել է ընտրողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և ընտրական գործընթացները պարզեցնելու նպատակով։ Այն ծառայում է որպես գործնական ձեռնարկ, որն օգնում է քաղաքացուն կողմնորոշվել ընտրությունների նախապատրաստական փուլից մինչև քվեարկության բուն գործընթացը։

Ուղեցույցում ներառված են հետևյալ հիմնական բաժինները.
Նախապատրաստում քվեարկությանը. Ինչպես ստուգել տվյալները ընտրողների ռեգիստրում, ինչ անել անճշտությունների դեպքում և ինչպե՞ս փոխել տեղամասը, եթե քվեարկության օրը չեք գտնվելու ձեր հաշվառման վայրում։
Մատչելիություն. Հատուկ տեղեկատվություն տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների համար՝ մատչելի տեղամասում քվեարկելու հնարավորությունների վերաբերյալ։
Գիտակից ընտրության քայլեր. Խորհուրդներ քարոզարշավին հետևելու, ծրագրերն ուսումնասիրելու և ընտրական ճնշումներին դիմակայելու մասին։
Վարքագիծը տեղամասում. Քվեարկության օրվա կանոնները՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերից մինչև քվեարկության գաղտնիության պահպանումը և սխալված քվեաթերթիկը նորով փոխարինելու իրավունքը։
Իրականություն ընդդեմ կեղծիքի․ Պարզաբանումներ տարածված այնպիսի մոլորությունների մասին, ինչպիսիք են տեսախցիկների միջոցով քվեարկության բացահայտումը կամ քվեաթերթիկի վրա նշումներ կատարելու անհրաժեշտությունը։

Ուղեցույցի վերջում ներառված են նաև օգտակար հղումներ։

Այս հուշաթերթիկը պատրաստվել է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States Transatlantic Foundation (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.