Skip to content Skip to footer

Ապրիլի 26-ին Արարատի մարզի Մասիս համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Աշխատարանին մասնակցում էին առաջին անգամ ընտրողներ, երիտասարդներ, կանայք, մեծահասակներ և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար Արբակ Սարգսյանը, ով մասնակիցների հետ քննարկեց քաղաքացու կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, քվեարկության կարգը, ինչպես նաև քվեարկության օրը հաճախ հանդիպող իրավիճակներն ու դրանց ճիշտ արձագանքման ձևերը։ Մասնակիցները նաև ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ բացահայտելով դրանց հնարավորություններն ու գործնական կիրառման տարբերակները։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.