The “She” in Civic ծրագրի շրջանակներում իրականացվող «STEREOTYPES:CUT» եռօրյա աշխատարանի առաջին օրը հագեցած էր ակտիվ քննարկումներով և նոր գիտելիքներով։ Մասնակիցներին հյուրընկալվեց գենդերային հարցերով փորձագետ, «Կանանց օրակարգ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Մկրտչյանը։
Հանդիպման ընթացքում փորձագետը ներկայացրեց մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքների և գենդերային կարծրատիպերի հիմնահարցերը, ինչպես նաև դրանց դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմները։ Դասընթացն անցավ ինտերակտիվ մթնոլորտում. մասնավոր դեպքերի ու օրինակների վերլուծության միջոցով մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ և ներկայացրին իրենց լուծումները նախապես տրված առաջադրանքների շուրջ։
The “She” in Civic ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը։
