Մազերը մարդու արտաքին տեսքի կարևոր մաս են, և դրանց խնամքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Սակայն շատ տեղեկություններ, որոնք մենք լսում ենք մազերի մասին, իրականում միֆ են։ Այս հոդվածում մենք կխոսենք մազերի աճի ամենատարածված միֆերից մեկի մասին և կմանրամասնենք այն։
Միֆ
Շատ մարդիկ հավատում են, որ եթե մազերը հաճախ կտրեն, դրանք ավելի արագ կաճեն։ Այս համոզմունքը փոխանցվում է սերնդեսերունդ և համարվում է շատ տարածված։ Նույնիսկ որոշ մասնագետներ այժմ էլ խորհուրդ են տալիս մազերը հաճախ կտրել՝ արագ աճի ակնկալիքով։
Իրականությունը
Մազերը աճում են մազարմատներից, որոնք գտնվում են գլխամաշկի տակ՝ մազապարկերում։ Մազերի ծայրերը, որոնք մենք տեսնում ենք, միայն մազի արտաքին հատվածն են և չեն մասնակցում աճի գործընթացին։ Մազերի աճի արագությունը կախված է մի շարք գործոններից՝
- Գենետիկա – յուրաքանչյուր մարդու մազերի աճի հորմոնները գենետիկորեն որոշված են։
- Առողջական վիճակ և սննդակարգ –թերսնուցումը, վիտամինների անբավարարությունը կարող է թուլացնել մազերը և նվազեցնել աճը։
- Մազերի խնամք – վնասված կամ ճեղքված ծայրերը կարող են փոխել մազերի տեսքը, սակայն չեն ազդում աճի արագության վրա։
Մազերը կտրելը օգտակար է միայն այն առումով, որ հեռացնում է վնասված, ճեղքված կամ թուլացած ծայրերը։ Սա նպաստում է մազերի առողջ տեսքին, սակայն չի արագացնում աճը։
Ինչու՞ է թվում, թե մազերը արագ են աճում կտրելուց հետո։ Մարդկանց երևակայության մեջ ձևավորվում է այն տպավորությունը, որ մազերը ավելի արագ են աճում։ Իրականում սա տեսողական խաբկանք է։ Կտրելուց հետո մազերի ծայրերը դառնում են ավելի հավասար և խնամված, ինչը տալիս է ավելի առողջ և խիտ տեսք։
Ինչն է իրականում օգնում մազերին աճել
Մազերի բնական աճը պահպանելու և առողջ տեսք ունենալու համար կարևոր է ՝
- Ուժեղացնել մազարմատները սննդակարգով, որը հարուստ է սպիտակուցներով, երկաթով, օմեգա-3 ճարպերով և վիտամիններով։
- Վերացնել սթրեսը և հանգստություն ապահովել, քանի որ սթրեսը կարող է կանգնեցնել մազերի աճը։
- Խնամել գլխամաշկը մերսումներով, ինչը բարելավելով արյան շրջանառությունը։
Եզրակացություն
Մազերը հաճախ կտրելը չի ազդում դրանց աճի արագության վրա։ Սա տարածված միֆ է, և այն, թե որքան արագ են աճում մազերը, որոշվում է ներքին գործոններով՝ գենետիկայով, հորմոններով և առողջությամբ, այլ ոչ թե արտաքին գործոններով։ Մազերի խնամքը և առողջ ապրելակերպը կարող են իրական ազդեցություն ունենալ մազերի որակի և տեսքի վրա, իսկ կտրելը միայն բարելավում է արտաքին տեսքը, առանց փոխելու աճի արագությունը։
Հղումներ՝
1․ Մազերը աճում են մազարմատներից
2․ Մազերը կտրելը չի արագացնում մազերի աճը
3․ Մազերի բնական աճը և առողջ տեսքը պահպանելու խորհորդներ
«Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»:
“This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region and do not necessarily reflect the views of the European Union.”
