Ապրիլի 3-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։
Աշխատարանի շրջանակներում մասնակիցները քննարկեցին քաղաքացու դերը ժողովրդավարության ամրապնդման գործում, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրեցին ընտրությունների իրավական սկզբունքներն ու չափանիշները։ Հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից գործիքներին. մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակներին ու գործնականում փորձարկեցին դրանց կիրառման տարբերակները։
Հանդիպման ընթացքում վերհանվեցին ընտրական գործընթացների վերաբերյալ տարածված միֆերը, որոնք համադրվեցին իրական փաստերի և օրենսդրական կարգավորումների հետ։ Մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ ուղղված ընտրական մշակույթի և թափանցիկության բարձրացմանը։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
