Skip to content Skip to footer

Սույն թվականի մարտի 30-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի տասնմեկերորդ աշխատարանը։ Հանդիպումը վարում էր ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը։

Աշխատարանի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին քաղաքացիական մասնակցության կարևորությունն ու ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Քննարկումների առանցքում էին տարածված կարծրատիպերի համադրումը օրենսդրական փաստերի հետ, ինչպես նաև ընտրական իրավախախտումներն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակները։ Առանձնակի անդրադարձ կատարվեց քվեարկության օրվա բոլոր գործընթացներին՝ տեղամասի նախապատրաստումից մինչև արդյունքների ամփոփում։

Դասընթացին մասնակցում էր բազմազան լսարան՝ մեծահասակներ, երիտասարդներ, Արցախից տեղահանված անձինք և առաջին անգամ ընտրողներ, ինչը նպաստեց ակտիվ փորձի փոխանակմանն ու համակողմանի քննարկմանը։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.