2025 թվականի նոյեմբերին Տաշիր համայնքի Մեդիա ակումբում կայացավ «Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում» նախագծի երկրորդ ՄեդիաՎիքենդ-ը։ Մասնակիցները քննարկեցին մեդիամանիպուլյացիաների դրսևորումները հայաստանյան իրականությունում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է ճանաչել մանիպուլյատիվ բովանդակությունը և կանխել դրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա։
Դասընթացի ընթացքում երիտասարդները սովորեցին օգտագործել Google-ի ընդլայնված որոնման գործիքները, իրականացնել արդյունավետ որոնում և գտնել առավել վստահելի տեղեկատվական աղբյուրներ։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց կիբեռանվտանգության թեմային. մասնակիցները քննարկեցին թվային հիգիենայի, անվտանգ գաղտնաբառերի և անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։
Մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ ներկայացված թեմաները խիստ արդիական էին և օգնում են ոչ միայն օնլայն միջավայրում լինել ավելի պաշտպանված, այլև մեդիա դաշտում հանդես գալ քննադատական մտածողությամբ։
Նախագիծը իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
