Skip to content Skip to footer

2025 թվականի մայիսի 17-ին և 18-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, Գյուլագարակ, Տաշիր, Փամբակ և Թումանյան համայնքների երիտասարդների համար անցկացվեց «Նախագծի առաջարկ գրելու և կառավարելու» թեմայով դասընթաց։

Դասընթացավարներ Դավիթ Հակոբյանի և Վահե Խաչիկյանի ուղղորդմամբ մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին նախագծի կառավարման փուլերը, առաջարկի փաթեթի կազմման նրբություններն ու «նախագիծ» հասկացության առանցքային սահմանումները։ Աշխատարանի գործնական հատվածում ձևավորված աշխատանքային խմբերը մշակեցին համայնքային նախաձեռնությունների հայեցակարգեր՝ կիրառելով սահմանված ձևաչափերն ու ստացված նոր գիտելիքները։

Միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.