Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի քսաներորդ աշխատարանը։
Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Քրիստինե Հովսեփյանը։ Մասնակիցների հետ քննարկվեց քաղաքացու դերը ժողովրդավարության ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացվեցին ընտրական գործընթացների հիմնական սկզբունքներն ու դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ պարզելով, թե ինչպես կարելի է դրանք կիրառել որպես քաղաքացիական մասնակցության արդյունավետ գործիքներ։ Քննարկվեցին նաև ընտրություններին վերաբերող հաճախ տրվող հարցերը, բացահայտվեցին տարածված միֆերը, որոնք համադրվեցին իրական փաստերի և գործող օրենսդրության հետ։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
