Skip to content Skip to footer

Ապրիլի 15-ին Արմավիրի մարզի Արագած բնակավայրում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։

Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկվեց քաղաքացու դերը ժողովրդավարության ամրապնդման գործում, ներկայացվեցին ընտրական գործընթացների հիմնական սկզբունքներն ու իրավական կարգավորումները՝ շեշտադրելով դրանց գործնական կիրառությունը։

Մասնակիցները նաև ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ ուսումնասիրելով դրանց հնարավորությունները և կիրառման ձևերը որպես քաղաքացիական վերահսկողության գործիքներ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց ընտրություններին վերաբերող հաճախ հնչող հարցերին և տարածված սխալ պատկերացումների (միֆերի) վերհանմանը՝ դրանք համադրելով փաստացի օրենսդրական կարգավորումների հետ։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.