Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է «Երիտասարդների առաջնորդությամբ՝ թափանցիկ ընտրությունների խթանում Հայաստանում (2026թ.)» ծրագիրը, որի նպատակն է նպաստել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ ուժեղացնելով երիտասարդների և տեղական քաղաքացիական հասարակության մասնակցությունը ընտրական վերահսկողության գործընթացներին։

Ծրագրի շրջանակներում ձևավորված «Ազատ Քվե» անկախ դիտորդական առաքելությունը կարճաժամկետ դիտորդություն է իրականացրել ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին։

Ծրագրի հիմնական արդյունքները.

  • Աշխարհագրական ընդգրկում. 50 հավատարմագրված դիտորդներ դիտարկել են ընտրական գործընթացը Շիրակի (28), Լոռու (14) և Տավուշի (8) մարզերի տեղամասերում։
  • Իրավական ձեռքբերում. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ հաստատվել է կազմակերպության դիտորդական իրավունքը՝ նախադեպ ստեղծելով քաղաքացիական վերահսկողության պաշտպանության ոլորտում։
  • Արձագանքման մեխանիզմներ. Ընտրության օրվա ընթացքում ներկայացվել է 3 պաշտոնական դիմում Ոստիկանությանը և ավելի քան 20 օպերատիվ ահազանգ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
  • Համակարգային առաջարկներ. Զեկույցում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված տեղամասերի մատչելիության ապահովմանը, տեսանկարահանման կարգավորմանը, ընտրողների գրանցման սարքերի տեխնիկական բարելավմանը և հանձնաժողովների վերապատրաստմանը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում են «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ- ն և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.