Skip to content Skip to footer

Ծրագրի նպատակն է հզորացնել և խթանել երիտասարդների ներգրավվածությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում՝ ձևավորելով մենթորության և համագործակցության կայուն հարթակներ երիտասարդների ու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) միջև։ Նախաձեռնությունը միտված էր Հայաստանի համայնքների կայուն ապագայի համար իրազեկ, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Նախագիծն իրականացվել է երեք հիմնական փուլերով.

  • Առաջին փուլում կազմակերպվել է երկօրյա դասընթաց, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ներգրավված 10 փորձառու երիտասարդական աշխատողներ վերապատրաստվել են որպես մենթորներ՝ տեղական ժողովրդավարության, ջատագովության և նշանակալից մասնակցության ոլորտում։
  • Երկրորդ փուլում Վանաձորում անցկացվել է քառօրյա ինտենսիվ դասընթաց, որի միջոցով հզորացվել են Հայաստանի հեռավոր ու գյուղական բնակավայրերից ընտրված 20 երիտասարդներ։ Այս փուլի ավարտին մասնակիցները հանդիպել են իրենց մենթորներին՝ համայնքային հաջորդ քայլերը պլանավորելու համար։
  • Երրորդ փուլում երիտասարդները, մենթորների աջակցությամբ, իրենց համայնքներում նախաձեռնել են տեղական ծրագրեր և հանդիպումներ ՏԻՄ ներկայացուցիչների ու բնակիչների հետ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 250 քաղաքացի։ Այս փուլն ամփոփվել է մեծ Երիտասարդական ֆորումով և պանելային քննարկմամբ՝ ոլորտային փորձագետների, ՏԻՄ և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագիրը նպաստել է տեղական մակարդակում կառուցողական երկխոսության ակտիվացմանը, երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև համայնքային կոնկրետ խնդիրների լուծմանը (այդ թվում՝ փողոցային լուսավորության և աղբահանության բարելավմանը)։

Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի կողմից:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.