Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների և նրանց ծնողների ֆինանսական գրագիտությունը, ինչպես նաև իրազեկել նրանց աշխատաշուկայի և աշխատանքային իրավունքների մասին։
Ծրագիրն իրականացվել է 2022 թվականին Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ համայնքներում։
Հիմնական արդյունքները
- ծրագրին մասնակցել է 50 երիտասարդ,
- քննարկվել են գենդերային հավասարության հարցերն աշխատաշուկայում,
- մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ աշխատանքի ընդունման գործընթացի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ։
Լուսաբանում՝ Facebook, Facebook
Ծրագիրն իրականացվել է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
