Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը թվային անվտանգության և մեդիագրագիտության վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվել է 2024 թվականին Լոռու և Սյունիքի մարզերում՝ Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան և Կապան համայնքներում։
Հիմնական արդյունքները
- 50 երիտասարդ մասնակցել է դասընթացներին, 25-ը՝ ճամբարին,
- անցկացվել են թեմատիկ դասընթացներ թվային անվտանգության, քննադատական մտածողության և անձնական տվյալների պաշտպանության մասին,
- մշակվել և անցկացվել է մեդիագրագիտության քվեստ խաղ։
Լուսաբանում՝ Facebook, հոդված, TV, ռադիո
Ծրագիրն իրականացվել է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
