«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը ներկայացնում է իր կարճաժամկետ դիտարկման ամփոփիչ զեկույցը, որն արտացոլում է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։
Զեկույցը ներառում է ընտրության օրվա ընթացքում իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրված փաստերը, ընտրական գործընթացի տարբեր փուլերում գրանցված հիմնական դիտարկումներն ու խախտումները, դրանց վերլուծությունը, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։
Զեկույցը կնպաստի ընտրական գործընթացների վերաբերյալ փաստահեն հանրային քննարկումների խթանմանը և կծառայի որպես օգտակար ռեսուրս ընտրական համակարգի շարունակական բարելավման համար։
