«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն և «ՍԴ Պլատֆորմ Հայաստան»-ը միասին կազմակերպում են «Փափուկ հմտությունների զարգացման կրթական ճամբար»։ Ծրագրի նպատակն է նպաստել ակտիվ երիտասարդների փափուկ հմտությունների զարգացմանը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, գործիքներ և գործնական փորձ՝ համայնքային կյանքում ակտիվ և արդյունավետ մասնակցության համար։
Եթե 14-20 տարեկան եք, ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները, ձեռք բերել նոր գիտելիքներ, սովորել փորձառու մասնագետներից և համագործակցել Հայաստանի տարբեր համայնքների ակտիվ երիտասարդների հետ, ապա այս ճամբարը հենց Ձեզ համար է։
Ճամբարի ընթացքում մասնակիցները կզարգացնեն այնպիսի կարևոր փափուկ հմտություններ, ինչպիսիք են արդյունավետ հաղորդակցումը, թիմային աշխատանքը, առաջնորդությունը, ժամանակի կառավարումը, քննադատական մտածողությունը, խնդիրների լուծումը և նախաձեռնողականությունը։
Մանրամասներ.
- Վայր. Լոռու մարզ, գյուղ Դսեղ («ՏՈՒԿ» — Տուրիզմի Ուրույն Կենտրոն)
- Ամսաթիվ. Օգոստոսի 15-17, 2026թ.
- Մասնակցության պայմաններ. Մասնակցությունն անվճար է։ Ընտրված մասնակիցների համար կազմակերպության կողմից կապահովվեն կեցությունը, սնունդը և տեղափոխումը։
Գրանցման կարգը.
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 10-ը, ժամը 23:59-ը՝ լրացնելով գրանցման հայտը։
Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի (FMS) կողմից և իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
