«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ամփոփում է քաղաքացիական կրթության, փաստերի ստուգման, հավատարմագրված դիտորդության և թվային տեխնոլոգիաների կիրառման տասնամյա գործունեության արդյունքները ՀՀ բոլոր 10 մարզերում։
Առանցքային ցուցանիշները.
- 806 իրազեկված մասնակից. 31 աշխատարան ՀՀ 30 համայնքներում (իրականացված «REGION» ծրագրի շրջանակներում)
- 50 հավատարմագրված դիտորդ. դիտորդական առաքելություն շուրջ 30 ընտրատեղամասերում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում («Ազատ Քվե» նախաձեռնություն)
- Փաստերի ստուգման 2 համայնքային ակումբ. Գյուլագարակ և Տաշիր համայնքներում
- 750 տպագիր ուղեցույց ընտրողների համար. «Քո քվեն՝ քո իրավունքը» իրազեկման ձեռնարկի տարածում
- 753,726 առցանց դիտում. մեդիաարշավների լուսաբանում
- Քաղաքացիական թվային գործիք (Civic Tech). @ArmVoterBot տելեգրամյան հարթակի գործարկում։
Ձևավորված փորձառությունն ու գործընկերային ցանցը կծառայեցվեն 2026 — 2027 թթ․ ՏԻՄ ընտրություններին։
