Skip to content Skip to footer

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի շրջանակում անցկացվեց հերթական աշխատարանը՝ նախատեսված առաջին անգամ ընտրողների, կանանց և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը, ով ներկայացրեց քաղաքացիական մասնակցության նշանակությունը, ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ընտրական իրավախախտումների տեսակներն ու դրանց կանխարգելման և հաղթահարման մեխանիզմները՝ անդրադառնալով քվեարկության օրվա ողջ գործընթացին։ Մասնակիցները նաև ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ հասկանալով դրանց գործնական կիրառման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտրությունների վերաբերյալ հաճախակի հնչող հարցեր, բացահայտվեցին տարածված թյուր պատկերացումները և համադրվեցին գործող օրենսդրության ու փաստերի հետ։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

Գրառումների նավարկումը

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.