«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, «REGION» ծրագրի շրջանակում, գործարկել է նոր Telegram բոտը՝ “ArmVoter by We Youth NGO”: Բոտի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը ընտրական իրավունքների վերաբերյալ և նպաստել ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը։
Ինչպե՞ս օգտվել բոտից․
- Մուտք գործեք բոտ և սեղմեք «Start»:
- Ընտրեք Ձեզ հետաքրքրող բաժինը՝
- Հաճախ տրվող հարցեր. Ստացեք պարզ և հասկանալի պատասխաններ ընտրական գործընթացների վերաբերյալ:
- Կեղծ տեղեկություններ- Իրականություն. Ծանոթացեք տարածված մոլորություններին և համեմատեք դրանք իրական օրենսդրական փաստերի հետ:
- Հաղորդել խախտման մասին. Այս գործիքը կակտիվանա քվեարկության օրը: Այն կօգնի Ձեզ քայլ առ քայլ արձանագրել նկատված խախտումը և ստեղծել պաշտոնական գրության տեքստ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
- Օգտակար հղումներ. Գտեք ընտրությունների հետ կապված կարևոր պետական կառույցների կայքերն ու կոնտակտային տվյալները:
Միացեք բոտին, եղեք տեղեկացված և պաշտպանեք Ձեր ձայնը․ https://t.me/ArmVoterBot
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States- Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
