Skip to content Skip to footer

Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազատության գույները․ արվեստն ընդդեմ բռնության» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն միավորել էր արվեստի ուժն ու քաղաքացիական ձայնը՝ ընդդեմ գենդերային բռնության։

Միջոցառումն ընդգրկում էր երկու հիմնական բաղադրիչ․

  • Պանելային քննարկում. Բանախոսներ Մարիամ Մուղդուսյանը (գենդերային հարցերով մասնագետ) և Գեղամ Բեգջանյանը (արվեստագետ) անդրադարձան գենդերային բռնության դրսևորումներին, կանխարգելման միջոցներին, ֆեմինիստական արժեքներին և արվեստի դերին հանրային ընկալումների փոփոխության գործում։
  • Ֆեմինիստական արվեստի ցուցահանդես. «Արվեստը խոսում է» խորագրով բաց մրցույթի լավագույն աշխատանքների ցուցադրությանը ներկայացված ստեղծագործություններն արտացոլում էին գենդերային արդարության, ազատության, ինքնության և համերաշխության գաղափարները։

Միջոցառման ավարտին հյուրերը «Իմ ուղերձը բռնության դեմ» հատուկ անկյունում թողեցին իրենց գրավոր մտքերն ու ցանկությունները՝ իրենց զորակցությունը հայտնելով բռնության դեմ պայքարին։

«Ազատության գույները․ արվեստը ընդդեմ բռնության» ծրագիրը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ ՀԿՀ ֆինանսավորմամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.