Skip to content Skip to footer

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը (իրականացված «Երիտասարդները հանուն փոփոխության» ՔՀԶ ՀԿ-ի և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից) հրապարակել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում 2026 թ․ սեպտեմբերի 27-ին անցկացված ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելության զեկույցը։ Դիտարկումն իրականացվել է համայնքի 9 ընտրական տեղամասերից 5-ում (Թումանյան քաղաք, Դսեղ, Քարինջ, Լորուտ, Շամուտ)։

Զեկույցում արձանագրված հիմնական խնդիրներն են․

  1. Ընտրողների ցածր իրազեկվածություն․ Քանի որ ընտրություններին մասնակցում էր միայն մեկ քաղաքական ուժ («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը), քվեարկությունն անցկացվել է «կողմ» կամ «դեմ» ձևաչափով։ Ընտրողների մեծ մասը տեղեկացված չէր այս կարգի վերաբերյալ, ինչը տեղամասերում առաջացրել է կուտակումներ, շփոթմունք և դանդաղեցրել քվեարկության ընթացքը։
  2. ՏԸՀ—ների անդամների պատրաստվածությունն ու քաղաքականացվածությունը․ Արձանագրվել են ընթացակարգային խախտումներ։ Հանձնաժողովների անդամների զգալի մասը համայնքապետարանի կամ ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ էին, ովքեր դրսևորել են ընդգծված քաղաքականացված վարքագիծ ի նպաստ գործող համայնքապետի, ինչը առաջացրել է վերահսկվածության ընկալում և շահերի բախում։
  3. Տեղամասերի ֆիզիկական անմատչելիություն․ Համայնքի 9 տեղամասերից միայն 2-ում է առկա եղել թեքահարթակ (դիտարկված 5 տեղամասերից և ոչ մեկում չի եղել), ինչը սահմանափակել է հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և տեղաշարժման դժվարություն ունեցողների մասնակցությունը։

Առաջարկություններ․ Առաքելությունը ԿԸՀ-ին և ՏԻՄ-երին առաջարկում է իրականացնել առավել թիրախային իրազեկման արշավներ, բացառել համայնքային ծառայողների ներգրավումը ՏԸՀ-ներում՝ շահերի բախումից խուսափելու համար, և ապահովել տեղամասերի 100% ֆիզիկական մատչելիությունը։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.